ԵԽԽՎ–ում ես քաղաքական խնդիրների դաշտից հարց կբարձրացնեի. Թևան Պողոսյանը Զ. Փոստանջյանի հարցի մասին


13:00 , 4 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Բրյուսելից այսօր առավոտյան վերադարձած ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Tert.am-ի հարցին, թե ի՞նչ կարծիքի է խաղատներում գումարներ տանուլ տալու մասին Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Զարուհի Փոստանջյանի կողմից հասցեագրված հարցի վերաբերյալ, ասաց, որ ինքն այդ հարթակից նման հարց չէր տա և կնախընտրեր քաղաքական խնդիրների դաշտից հարց բարձրացնել:

«Հարցը խմբակցությունում չի քննարկվել: Եթե իմ կարծիքն է հետաքրքրում, ապա կասեմ, որ անձամբ ես նման հարց չէի տա: Մենք ունենք բազմաթիվ սուր քաղաքական հարցեր, որոնց շարքն այնքան մեծ է, որ հարց ընտրելու խնդիր էլ չկա. սկսած Տիգրան Առաքելյանի ամոթալի բանտարկությունից վերջացած Հայաստանում ընտրական մեխանիզմի՝ կատարելության հասցված կեղծարար բնույթով»,– ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ