Երևանում ձերբակալվել է Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը


19:45 , 12 նոյեմբեր, 2025
Քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը Հայաստանում ձերբակալվել է։
«Զրուցակցի հայտնած տեղեկատվության համաձայն, Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, ավելի ուշ նրան բաց են թողել։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունի»,-գրում է աղբյուրն ու ավելացնում, որ Թաթուլյանի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել սպանության, խարդախության, հանցավոր համայնք կազմակերպելու հոդվածներով։
Panorama.am-ին ՀՀ ՆԳն ոստիկանությունից հայտնել են․ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին»։