Տղամարդը պայթեցրել է իրեն ռուս-ուկրաինական սահմանին


12:36 , 4 հոկտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Ռուս-ուկրաինական սահմանի «Բաչեվսկ» անցակետում անհայտ տղամարդը պայթեցրել է ինքն իրեն: Վերջինս զոհվել է, իսկ երկու ուկրաինացի սահմանապահներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության ղեկավարի օգնական Սերգեյ Աստախովը:

Նրա խոսքերով՝ պատահարը տեղի է ունեցել գիշերը, երբ անցակետին է մոտեցել մոլդովական համարներով ավտոբուս: Մոլդովայի չորս քաղաքացիների բացի՝ ուկրաինացի սահմանապահներն ավտոբուսում հայտնաբերել են սրահում թաքնված անհայտ տղամարդու: Լրացուցիչ ստուգման համար նրան բերման են ենթարկել անձնագրային հսկողության սենյակ, որտեղ նա ներկայացրել է ՌԴ քաղաքացու անձնագիր: Սակայն պարզվել է, որ անձնագիրը տղամարդուն չի պատկանում:

«Սահմանապահների հետ զրույցի ընթացքում տղամարդը պայթեցրել է ինքն իրեն անհայտ պայթուցիկ սարքով: Պայթյունի արդյունքում ինքը զոհվել է, երկու սահմանապահ վիրավոր է»,- ասել է Աստախովը: