Նիկոլը զրոյին է հավասարեցրել սեփական խոսքի արժեքը


16:22 , 12 նոյեմբեր, 2025
Լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Սերժ Սարգսյանի կողմից հանրայնացված հայտնի ձայնագրության փաստը, որտեղ հայտարարում է, որ իրեն դնում է գժի տեղ՝ Նիկոլը փորձել է «կռուտիտ» լինել, բայց ակնհայտորեն նրա մոտ դա չի ստացվել. ասել է, թե ինքն «առտնին» խոսակցություն է ունեցել՝ անելով ձևակերպումներ, որոնք կարելի է շատ լայն մեկնաբանման առարկա դարձնել, ինչպես նաև ընդհանուր առմամբ բանավոր խոսքը համարել է անլուրջ մի բան, որը չի կարող որպես փաստ ներկայացվել կամ որին չի կարելի հղում անել:Ն

կատենք, որ Նիկոլը սեփական ձեռքերով զրոյին է հավասարեցրել իր իսկ խոսքի արժեքը՝ չիմանալով՝ ինչպես «կռուտիտ» լինել: Ստացվում է՝ նրա ոչ մի խոսքի պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ կարող է հանկարծ պարզվել, որ այդ խոսքերն «առտնին» են, տնական ոճով են ձևակերպվել՝ ձեռք բերելով տրամագծորեն հակառակ իմաստ կամ ընդհանրապես չունենալով որևէ նշանակություն՝ կախված տրամադրությունից ու ասենք եղանակից: Եթե հայտարարվում է, որ բանավոր խոսքը անլուրջ է և չի կարող դիտվել որպես փաստ, ապա հարց է ծագում՝ այդ դեպքում ի՞նչ արժեք ունեն Նիկոլի հայտարարությունները՝ լրագրողների հետ զրույցներում, խորհրդարանում, բանակցային սեղանի շուրջ կամ միջազգային հարթակներում։ Ավելին՝ իր այս պնդմամբ Նիկոլը փաստացի ամբողջ երկիրն է դրել հարվածի տակ, քանի որ աշխարհում երկրները ճանաչվում կամ գնահավում են նաև իրենց առաջնորդների խոսքի արժեքով։Հ

ետո էլ զարմանում ենք, թե ինչու ենք ընկել այս օրը, ինչու այլևս շատերը չեն կարևորում Հայաստանը…