Սիրիայի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին


14:26 , 12 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Վերջնական համաձայնագիրը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Իսրայելը վերադառնա այն սահմաններին, որոնք գոյություն ունեին մինչև դեկտեմբերի 8-ը՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալման օրը, հայտարարել է Սիրիայի ժամանակավոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաան՝ The Washington Post-ի փոխանցմամբ։

«Իսրայելը միշտ հայտարարել է, որ մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով, քանի որ վախենում է իրանական զինված խմբավորումների և «Հեզբոլլահ»-ի սպառնալիքներից։ Մենք ինքներս վտարել ենք այդ ուժերին Սիրիայից», - ընդգծել է ալ-Շարաան։

Սիրիայի առաջնորդը նաև նշել է Ռուսաստանի՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի աջակցության անհրաժեշտությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: