Ուշագրավ դրվագ, որը բացահայտում է Նիկոլի խոսքի արժեքը


14:47 , 12 նոյեմբեր, 2025
Ինչպես և կարելի էր ակնկալել, Նիկոլը հերքել է երրորդ նախագահի վերջին հարցազրույցում հեղափոխության մասին բոլոր հայտարարությունները՝ փորձելով հերքել նույնիսկ Կարեն Կարապետյանի հետ տեղի ունեցած իր հայտնի հանդիպումը, և միայն այն բանից հետո, երբ լրագրողները հիշեցրել են, որ նման հանդիում եղել է, Նիկոլը հայտարարել է, թե մոռացել էր այդ մասին՝ հաստատելով կայացած հանդիպման փաստն ու տեղի ունեցած խոսակցության բովանդակության մասին ներկայացնելով սեփական վարկածը:

Հերքելով Սերժ Սրագսյանին՝ Նիկոլը նախ փորձել է պահպանել այսպես կոչված հեղափոխության լեգիտիմությունը. եթե խոստովաներ, որ ասենք Սվիտալսկին է իրեն այդ օրերին «քշել», ուրեմն կխոստովաներ նաև, որ ինքը հավաքագրված գործակալ է:

Հերքել, իհարկե, կարելի է ամեն ինչ, սակայն այստեղ էականը հերքողի ով լինելն ու խոսքի կշիռն է: Միայն այն,որ լրագրողների առաջ Նիկոլը նախ ինքնավստահ դեմքով ու ձայնի համապատասխան տոնայնությամբ հերքել է Կարապետյանի հետ ունեցած հանդպման փաստը, իսկ հետո ստիպված ընդունել այն, որ չխայռտառակվի, արդեն իսկ խոսում է այն մասին, որ սրա ոչ մի խոսքին հավատալ չի կարելի. եթե լրագրողները չհիշցնեին կայացած հանդպման մասին, ապա վստահաբար կարելի է ասել, որ Նիկոլը չէր խոսի դրանից՝ ձևացնելով, թե «կույս է»: