«Մեր ձևով» շարժման գրասենյակում կայացավ երիտասարդների հետ առաջին հանդիպումը


21:20 , 11 նոյեմբեր, 2025
Նոյեմբերի 8-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման Վանաձոր համայնքի գրասենյակում կայացավ երիտասարդների հետ առաջին հանդիպում-քննարկումը, որի ընթացքում  քննարկման մասնակիցները անդրադարձան մի շարք առանցքային ոլորտներին, մասնավորապես`
ուրբանիզացման մակարդակը Հայաստանում, արտագաղթի կանխման ուղիները,
ուժեղ տնտեսություն, հզոր բանակ,
կրթություն, առողջապահություն և մշակույթ,
ի՞նչ կարող եմ անել հայրենիքի համար առանց պաշտոնի և իշխանության։
Քննարկումները  կրելու են շարունակական բնույթ։