Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին


21:39 , 11 նոյեմբեր, 2025

ուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել են Կրեմլում։

«Կրեմլում տեղի կունենա ոչ ֆորմալ հանդիպումը՝ տետ-ա-տետ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության անունից պաշտոնական ընթրիք կմատուցվի Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցի պատվին»,- նշել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Ռուսլան Ժելդիբայը։

Ղազախստանի նախագահը նոյեմբերի 11-12-ը պետական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նախատեսվում է, որ Պուտինն ու Տոկաևը կքննարկեն ռուս-ղախազական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ղազախական ռազմավարական համագործակցության և քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հիմնական թեմաները։ Ակնկալվում է, որ կստորագրվեն կարևոր երկկողմ փաստաթղթեր։