«Կյանքի խոսք» եկեղեցում տեղը ունեցած դանակահարությունը ծագել էր կենցաղային խնդրի շուրջ. մանրամասներ


19:07 , 11 նոյեմբեր, 2025

Նոյեմբերի 2-ին «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում տեղի ունեցած դանակահարությունը ծագել է կենցաղային հարցի շուրջ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «Կյանքի խոսք» եկեղեցուց։

Նրանց խոսքով՝ 57-ամյա Արմենուհի Բ․-ին, որը «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ է, դանակահարվել է կիրակնօրյա ծառայության ավարտից հետո, եկեղեցու նախասրահում՝ մարդկանց բազմության մեջ։

Ըստ «Կյանքի խոսքի» աշխատակցի, մորաքրոջը դանակահարած 32-ամյա Աիդա Ա․-ն եկեղեցու հետևորդ չի եղել, առաջին անգամ է այդտեղ եղել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 12։00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/9 հասցեում գտնվող «Կյանքի խոսք» եկեղեցու նախասրահում տեղի էր ունեցել դանակահարություն։