ՔՊ-ական Ռուբինյան Ռուբոյի՝ «Մադրիդյան սկբունքների» մասին հրեշավոր սուտը


18:04 , 11 նոյեմբեր, 2025
ՔՊ-ական «Լամա Ռուբոն» հայտարարել է, թե «Մադրիդյան սկբունքներով» ենթադրյալ առաջարկների էությունը պարզ է, քանի որ Հայաստանը պրակտիկայում տեսել ու շոշափել է, թե ինչ է դա ենթադրում. 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ Ռուբինյան Ռուբոյի, արտացոլել է այդ սկբունքների գործնական արդյունքը, իսկ հետևանքներին ականատես ենք դարձել հետո, երբ հայաթափվեց Արցախը: Այսպիսով՝ Ռուբիկը փորձել է համոզել, թե եթե նույնիսկ խաղաղ լուծման ճանապարհով գնար Նիկոլը՝ ընդունելով փոխզիջման ճանապարհը, մեկ է՝ վերջնարդյունքը՝ նույնն էր լինելու՝ Արցախի ոչնչացում:

Որպեսզի հասկանալի լինի «Լամա Ռուբոյի» հրեշավոր ստի ողջ մասշտաբը, նախ տեսնենք՝ ինչ էին ենթադրում «Մադրիդյան սկբունքները»: Դրանք ենթադրում էին Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով, Արցախի անվտանգության միջազգային երաշխիքներ, Ադրբեջանի կողմից նախկին ԼՂԻՄ-ին հարող որոշ շրջանների փուլային վերադարձ, ԼՂ և Հայաստանի միջև համապարփակ միջանցք՝ անվտանգ հաղորդակցության ապահովմամբ։ Մինչդեռ 2020-ի նոյմեբերի 9-ի փաստաթուղթն իրականում «Մադրիդյան սկբուքների» տրամաբանությանը հակասում է. Հայաստանը հրաժարվեց Արցախի տարածքային ամբողջությունից, ռուս խաղաղապահները տեղակայվեցին առանց քաղաքական կարգավորման մեխանիզմի, իսկ Արցախի կարգավիճակի հարցը ընդհանրապես դուրս մղվեց բանակցային օրակարգից։ Մի քանի տարի հետո էլ Նիկոլը Եվրոպայում Արցախը փաստաթղթով հռչակեց Ադրբեջանի անքակտելի մաս: Այլ կերպ ասած, եթե «Մադրիդյան սկզբունքներով» նախատեսվում էր հանրաքվե՝ ինքնորոշման իրավունքի ճանաչման հեռանկարով, ապա 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով ԼՂ-ն վերածվեց հայաբնակ տարածքի՝ կախված մնալով Բաքվի ու երրորդ կողմի կամքից, իսկ Նիկոլի գործողությունների հետևանքով հետագայում ենթարկվեց ագրեսիայի՝ հայտնի հետևանքներով:

Այսպիսով՝ 2020-ի նոյմբերի 9-10-ի փաստաթուղթը և դրան նախորդած պատերազմը ոչ թե «Մադրիդյան սկզբունքների» արդյունք էր կամ արտացոլանք, այլ դրանցից հրաժարման հետևանք:

Ինչ վերաբերում է Ռուբոյի պահվածքին, ապա այն անակնկալ չես համարի. հո չէ՞ր խոստովանելու, որ Նիկոլն Արցախը ծախել է՝ շատ կոնկրետ թվի դիմաց: