Նիկոլի պատճառով տեղի ունեցած աղետի համար մեղադրել Սարգսյանին կարող են միայն անբարոյականները կամ ամենավերջին տխմարները


14:53 , 11 նոյեմբեր, 2025
Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքն այն մասին, որ եթե 2018-ին իշխանությունները գնային կոշտ միջոցների գործադրմանը, ուժով մարկդանց ցրելու ճանապարհով, ապա շատ մեծ կորոստներ կլինեին, հետևաբար՝ ո՞վ էր լինելու այդ ամենի պատասխանատուն՝ Մուրազի Բորիկը եզրակացրել է.«Այսինքն՝ չեղած կորուստների համար ինքը պատասխանատու էր լինելու, իսկ որ եղել են կորուստներ, հազարավոր զոհեր, Արցախ, էդտեղ ինքը պատասխանատու չէ»:

Բորիկի համար հավելյալ փող «կպցնելու» ու «վոինի» կողմից պարգևաևվճարների արժանանալու լավ առիթ է ստեղծվել, փաստորեն,ու հիմա պետք է պատրաստ լինել, որ ամենօրյա, իսկ երբեմն նաև ամենժամյա ռեժիմով սա սկսելու է ինքն իրեն ու տերերին խայտառակել:

Մի՞թե խայտառակություն չէ, այն, ինչ որ բարբաջել է: Այսինքն՝ Բորիկը կասկածո՞ւմ է, որ եթե Հանրապետության հրապարակում կուտակված բազմության դեմ ուժ կիրառվեր, ապա նախ՝ լինելու էր աննախադեպ ողբերգություն, հետո՝ Ադրբեջանը, ստանալով նույն սվիտալսկիների աջակցությունը, մեծ հավանականությամբ զորք էր մտցնելու Հայաստան: Ոչ միայն հարյուրավոր կամ գուցե նաև հազարավոր մարդկանց նախճիր էր տեղի ունենալու, այլև պետությունն ուղղակի անկում էր ապրելու՝ կորցնելով իր լեգիտիմությունը: Այս սցենարն է կանխել Սարգսյանը՝շատ լավ հասկնաալով պահի նրբությունը:

Ինչ վերաբերում է Նիկոլի պատճառով տեղի ունեցած հետագա աղետին, ապա այդ ամենի համար մեղադրել Սարգսյանին կարող են միայն անբարոյականները կամ ամենավերջին տխմարները. Սերժ Սարգսյա՞նն էր խնդրել Նիկոլին հրաժարվել իրեն բաժին հասած բանակցային լավ ժառանգությունից կամ ասենք մերժել 2019-ին արված առաջարկները, չէ՞ որ եթե իսկապես Նիկոլը շարունակեր նախկին իշխանությունների գիծն ու չսկսեր բանակցել «իր կետից» կամ ասենք ինքն իրեն չդներ գժի տեղ, այսօր միանգամայն այլ՝ մեզ համար անհամեմատ ավելի բարենպաստ իրավիճակում կգտնվեինք, քան ենք ու լինելու ենք: Սարգսյանին հնարավոր կլիներ մեղադրել,եթե Նկոլը բացահայտորեն չհրաժարվեր այն ամենից, ինչ որ վաստակել էին նախկին իշխանությունները քափուքրտինքով, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ դժվար, բայց արդյունավետ աշխատանքով:

Մեղադրել պետք է նախ բորիկներին, որոնք տեսնելով խառն իրավիճակը, շտապեցին ընկնել Նիկոլի տակ ու պահանջել Սարգսյանի հրաժարականը.«պղտոր ջրում ձուկ էին որսում» «խելքոները»: Նմանատիպ բորիկների շարքերում էր նաև նրանցից գլխավորը՝ Մուրազի Բորիկն ինքը, որ համառորեն չի ուզում այսօր այդ մասին խոսել: