Ղազախստանից ներմուծված ցորենի առաջին խումբը եղել է անասնակերի համար, շեշտը դրվել էր ներմուծման ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա. Էկոնոմիկայի փոխնախարար


12:13 , 11 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վերջին օրերին քննարկվող թեմային՝ Հայաստան ներմուծվող ցորենի որակի շուրջ ստեղծված հարցերին։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու հանրությանը նախապես չի հաղորդվել, որ առաջին խմբաքանակով ներմուծված ցորենը հիմնականում անասնակերի համար էր նախատեսված։

Փոխնախարարը նշել է, որ նախարարությունը տեղյակ է գործընթացներին, սակայն շեշտը դրվել էր ներմուծման ճանապարհների դիվերսիֆիկացիայի վրա. «Ցորենը տարբեր նպատակներով է ներմուծվում։ Առաջին խումբը եղել է անասնակերի համար։ Սկզբնական հայտարարություններում խոսքը դիվերսիֆիկացիայի մասին էր, ոչ թե կոնկրետ խմբաքանակի որակի»,- ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: