11:55 , 4 հոկտեմբեր, 2013
Hetq.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այսօր ներկայացրել է «Էրեբունի-Երևան-2795» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումների մանրամասները։ Տոնակատարությունը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 11-ին և 12-ին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանը: «Այս տարի կունենանք բազմաթիվ հյուրեր: 30-ից ավելի պատվիրակություններ են ժամանելու 17 երկրներից: Նկատենք, որ «Էրեբունի-Երևանի» տոնակատարություններին նման թվով մասնակցության ցուցանիշ դեռևս չի եղել»,- նշել է Արամ Սուքիասյանը։
«Էրեբունի-Երևան-2795» տոնակատարությունների մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի թանգարան-արգելոցի հարակից հրապարակում, փողոցի երկայնքով ժողովրդական, արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի ցուցադրությամբ։ Առաջին օրվա միջոցառումը ամփոփվելու է նույն հրապարակում՝ «Երևանում տոն է» խորագրով համերգային ծրագրով։