22:58 , 10 նոյեմբեր, 2025ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում դեկտեմբերի 3-ին. ծրագիրը վերջնական մշակման փուլում է, այս մասին ասվում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Դաշինքի կենտրոնակայանում 2025 թվականի դեկտեմբերի 3-ին: Նիստը կնախագահի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն: Մանրամասն ծրագիրը կներկայացվի ավելի ուշ», – նշվում է տեքստում։