Կաթողիկոսը Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության համար հանձնախումբ է ստեղծել


17:51 , 10 նոյեմբեր, 2025

Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Նա նաև հերքել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականի և Արշակ արքեպիսկոպոսի կագալուծության պահանջի մասին տեղեկատվությունը:
Ավելի վաղ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ, թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: