Ճապոնացի նախարարը նկատողություն է ստացել Կուրիլյան կղզիներն «արտասահմանյան» անվանելու համար


12:11 , 10 նոյեմբեր, 2025

Ճապոնիայում Օկինավայի և Հյուսիսային տարածքների (ինչպես երկրում հայտնի են հարավային Կուրիլյան կղզիները) հարցերով նախարար Հիտոշի Կիկավադան նկատողություն է ստացել այդ տարածքներն «արտասահմանյան» անվանելու համար, հաղորդում է MKRU-ն՝ «Կիոդո» գործակալության փոխանցմամբ։

Մինչդեռ, ըստ գործակալության, պաշտոնական Տոկիոն փորձում է վիճարկել կղզիների պատկանելությունը։

Կիկավադային նկատողություն է արել Ճապոնիայի կառավարության քարտուղար Մինորու Կիհարան։

Կիկավադան նոյեմբերի 8-ին Նոսապու հրվանդանից հեռակա ստուգում է անցկացրել Կուրիլյան կղզիների հարավային մասում։ Այս պրակտիկան տարածված է ճապոնացի պաշտոնյաների շրջանում։ Ստուգման ժամանակ նա հայտարարել է, որ ի վերջո, իրենք այստեղ ավելի մոտ ենք արտասահմանին։

Նախարարի հայտարարությունը խառը արձագանք է առաջացրել Ճապոնիայում, քանի որ այն կարող էր մեկնաբանվել որպես կղզիների Ռուսաստանին պատկանելության ճանաչում։ Այդ պատճառով կառավարության քարտուղարը նկատողություն է արել նրան։

Նշենք, որ Կուրիլյան կղզիները ԽՍՀՄ մաս են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սակայն Տոկիոն վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի շարք փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։ Միևնույն ժամանակ, Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դրվում։