Թուրքիան Նեթանյահուի ձերբակալման օրդեր է տվել


00:21 , 8 նոյեմբեր, 2025

Թուրքիան Նեթանյահուի և իսրայելցի այլ պաշտոնյաների ձերբակալման օրդեր է տվել։

«37 կասկածյալների նկատմամբ, որոնց թվում են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով ձերբակալման օրդեր է տրվել»,-հայտնել են դատախազության մամուլի ծառայությունից:

Գերատեսչությունից ընդգծել են, որ Իսրայելի իշխանությունները մեղադրվում են Ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծությունների, մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու մեջ: