Փաշինյանը ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը


18:54 , 7 նոյեմբեր, 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի մի խումբ ուսանողների և աշակերտների հետ, որի ընթացքում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը։
Վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են գաղափարախոսության սկզբունքներին, բարձրագույն կրթության զարգացմանը, «Ակադեմիական քաղաք» նախագծին և այլ թեմաների։
Նմանատիպ հանդիպումների շարքը կկրեն շարունակական բնույթ։