Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք
18:32 , 7 նոյեմբեր, 2025
Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի խափանման միջոցը փոխվեց, նա ազատ է արձակվել ՔԿՀ-ից։
«Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք` 2 ամիս ժամկետով խափանման միջոցը»,- հայտնել է նրա պաշտպան Պետրոս Պետրոսյանը։