Եթե մեծերը կենդանի լինեին, Աննային ի՞նչ կանեին
16:28 , 7 նոյեմբեր, 2025
Աննան հիշեցրել է, թե ինչպես է սկսել «Կրթվելը նորաձև է» շարժումը: Ըստ նրա՝ շարժումը սկսել է՝ հենց մեր մեծերին մեջբերելով, հանուն նրանց պատգամի կյանքի կոչման, նրանց նվիրական երազանքների կատարման և նրանց հիշատակի հավերժացման։
Եթե մեծերը կենդաի լինեին ու տեսնեին, թե իրենց թողած ժառանգությունն ինչին է ծառայում, Աննային ի՞նչ կանեին: Ի՞նչ կանեին, եթե ականատես դառնային, թե ինչպես է նա ամբողջությամբ ձևախեղում իրենց խոսքի բովանդակությունն ու լատենտ կերպով թուրքական թեզեր քարոզում, երբեն էլ՝ լրիվ բացահայտ:
Հայ մեծերի մեծ մասը պայքարել է հայի ինքնության, «մաշկի գույնի» ու հոգևոր արժեհամակարգի պահպանման համար՝ չմտածելով, որ սրբապիղծ Նիկոլի «կնկա» ձեռքին իրենց թողած ժառանգությունը մի օր կարող է խաղալիք դառնալ, մանիպուլյացիայի առարկա: «Արևմտյան Ադրբեջան» կառուցող Աննան չի էլ հասկանում՝ ինչ է դուրս տալիս. կարծում է՝ ինքը խելացի է, մյուսները՝ տգետ, ուստի կարող է մարդկանց բանականությունն ազատորեն բռնաբարել:
Բարեբախտաբար, հայ հանրության մեծ մասն անտարբեր է այն կապիկություների հանդեպ, որոնք բեմադրում է Աննան, որ ամեն գնով փորձում է ստեղծել տպավորություն, թե իր՝ թուրքական պատվեր հանդիսացող նախաձեռնությունը լայն մասսայականություն է վայելում:
Լայն մասայականություն Աննան է վայելում.ամենաշատը նրան են քֆուր-քյաֆարի զոհ սարքում: