Աշնանացել է ծննդյանս տարեդարձը...


14:36 , 4 հոկտեմբեր, 2013

Ամեն տարի ցավով, թե ուրախությամբ չգիտեմ,, նշում եմ ծննդյանս տարեդարձը, այն մտքով, որ մյուս տարի շունչդ կզգամ .. 
Աշնան մոտ է վաղուց.. Ու շուտով կվերջանա անգամ..
Աշնանային այս եղանակին ծննդյան տարեդարձերը այդքան էլ հաջող չեն լինում... 
Անձրևում է... սառնություն կա.. օդի մեջ էլ ինչ-որ ցրտություն է նկատվում.. իսկ մեր հոգիները ինչպե՞ս ջերմանան այդքան ամայության մեջ ...ասա տեսնեմ...
Երբ իրար կողքի չեն...
Մխիթարվում եմ այն մտքով , որ ծնվելիս էլ կողքիս չես եղել... գիտես հիմա մտածում եմ , արդյո՞ք դրա համար էի լալիս..
Հետո մեծացա .. 
Միայն մի ծննդյան տարեդարձ ունեցա քո կողքին, իսկ քեզ հետ՝ արդեն 3-րդն եմ տոնում......
Չգիտեմ, թե քանի՜ քանի՜ ծննդյան տարեդարձ կտոնեմ քեզ հետ, մինչ տոնեմ կրկին քո կողքին ... 

Աշնանացել է ծննդյանս տարեդարձը... մի տեսակ սառնություն , տխրություն, կարոտ կա ...
Երջանկությունս փոխարինվել է փոքրիկ՜- փոքրի՜կ երջանկությունիկների.. որոնք հավաքելուց էլ միևնույնն է չեն ամբողջանա..

Աշնանացել է հոգիս..
Աշնանացել է ...
...
....
Խփում են ժամացույցի 12 զարկերը...
Սլակները ագահորեն կուլ են տալիս վայրկյանները ու 12 անց 1 րոպեին ծննդյանս տարեդարձը փրկվում է ..
Հեռախոսազանգ ...
Աշնանացում այլևս չկա...
Կամ գուցե տերևաթափ է ... այն սիրուն տերևաթափերից, որ այդպես էլ ականատես չենք լինում..
Տերևաթափվում է սերս ... ու շուրջ բոլոր վխտում երջանկությունից..

Չեմ զգում շունչդ, սակայն ապացուցում ես, որ այն իմն է..
... 
Շնորհավոր ծննդյանս տարեդարձը )