Կոմիտասի հրդեհի տարածքում էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Դերժավայի Արկադին


18:43 , 6 նոյեմբեր, 2025

Armlur.am-ը գրում է․

Ինչպես հայտնել էինք, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

ArmLur.am-ը դեպքի վայրում նկատել է, որ հրդեհի տարածքում է եղել նաև ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանը, առավել հայտնի՝ Դերժավայի Արկադի։ Վերջինս այրվող KFC ցանցի սեփականատերն է։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայրում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից աշխատել է 14 մարտական հաշվարկ։ Ծխահարության հետևանքով 2 փրկարար առաջին օգնություն են ստացել։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էր ՆԳՆ փրկարար ծառայ ության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին, մարվել 13։54-ին։