Աննան իր ու Նիկոլի փախո՞ւստն է անոնսում


15:10 , 6 նոյեմբեր, 2025
«Վարպետն ասաց իր սաներից մեկին.
- Հայտնվել, երբ անհրաժեշտ է, և անհետանալ, երբ արհամարհված ես. միայն մենք՝ դու և ես, ենք կարող սա անել»,-մասնավորապես՝ գրառել էր Աննան՝ Կոնֆուցիոսից մեջբերելով ու ինչ-որ բան ակնարկելով: Ի՞նչ:

Նիկոլն ու Աննան հայտնվեցին այն պահին, երբ աշխարհաքաղաքական գլխավոր խաղացողները որոշեցին մեր տարածաշրջանը վերաձևել՝ հանձնելով Արցախը թուրքին: Ունենալով այդ կենտրոնների աջակցությունը՝ Աննան ու Նիկոլը հաջողությամբ տապալեցին օրինական իշխանությունը, այն վերցրեցին իրենց ձեռքն ու տարիներ հետո արեցին այն, ինչի համար բերվել էին իշխանության, և այդ ամենն այն էյֆորիայի շնորհիվ, որ կարողացան արհեստականորեն գեներացնել 2018-ին. 2018-ին ո՞վ կմտածեր, թե ինչ քյալագ են սրանք ազգի գլխին պատրաստում, ինչ նպատակով են բերվում:

Իսկ ե՞րբ են հեռանալու սրանք: Դատելով Աննայի գրառումից՝ այն ժամանակ, երբ հանրության կողմից առհամարհված կլինեն: Օրինակն ունենք՝ նախկին նախագահ Սարգսյան Արմենի. մարդն Արցախը Նիկոլի հետ միասին հանձնեց, հետո թռավ Հայաստանից ու հրաժարականի դիմումն այլ երկրից գրեց: Սրանք էլ են նույն բանն անելու իր ժամանակին: Բայց ե՞րբ է գալու այդ ժամանակը: Մի՞թե դեռ չեն զգացել, որ ոչ միայն հայ հանրությունը, այլև ազգն է իրենց սկսել առհամարհել ու ատել:

Զգալը զգում են ու շատ լավ գիեն, բայց ակնհայտորեն դեռ մտադիր չեն բեմահարթակը լքել. եթե մտադիր լինեին, Նիկոլն 2026-ին վերարտարդվելու վերաբերյալ պլաններ չէր կազմի, քայլեր չէր ձեռնարկի:

Աննան կանհետանա այն ժամանակ, երբ կասեն: Իսկ թե երբ կասեն, դա արդեն Նիկոլի ու Աշոտիկի մամայի որոշելիքը չէ. իրենք ընդամենը շարքային խամաճիկներ են, վճարովի մարդսպաններ: