Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի խաղաղության հաստատմանը միտված քայլերը. Թուրքիայի պաշտպանության նախարար


16:13 , 6 նոյեմբեր, 2025

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։  Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Գյուլերը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ վերջերս արված քայլերը ու հավելել, որ դա կարևոր հնարավորություն է Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարօրության զարգացման համար։

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և անդորրի շարունակականության ապահովման գործում։