«Վոինը», պազրվում է, նեղվել է, որ Գարո Փայլանն իր անունը չի տվել
16:29 , 5 նոյեմբեր, 2025
Փորձելով մարդկանց ուղեղները լցնել հիմարություններով՝ Մուրազի Բորիկը դիմել է իր իսկ կողմից որպես թուրքական գործակալ որակվող Գարո Փայլանի օգնությանը. վկայակոչել է նախկինում նրա հնչեցրած կոչը՝ Սարգսյանին, Տեր-Պետրոսյանին ու Նիկոլին՝ միավորվելու ու այդպիսով Հայաստանը վատ վիճակից դուրս բերելու: Բորիկն այդ կոչից եզրակացրել է, թե դա վկայում է այն մասին, որ առաջին ու երրորդ նախագահները, ինչպես նաև Նիկոլը, Գարոյի հետ միևնույն «տանիքի» տակ են գտնվում:
Բորիկը հերթական անգամ գնացել է կեղտոտ մանիպուլյաիցայի ճանապարհով՝ օգտվելով նրանից, որ հայ հանրության մեջ շատ չեն քաղաքականապես գրագետ մարդիկ. Փայլանը, որպես Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր, բազմիցս հանդես է եկել խաղաղության, երկխոսության և համագործակցության կոչերով, իսկ նրա առաջարկը՝ Հայաստանի նախկին և ներկա ղեկավարներին միավորվելու շուրջ, հարկ է դիտարկել ոչ թե որպես բորիկություն, այլ որպես ազգային համախմբման անհրաժեշտության մասին քաղաքական ուղերձ՝ նկատի ունենալով այն, որ նման կոչեր հաճախ հնչում են ճգնաժամային իրավիճակներում: Ընդհակառակտ՝ այլանը,տալով համապատասխանանձանց անուները, ցանկացել է շեշտել նրանց միջև առկա էական տարբերություններն ու կոչ արել անտեսել դրանք:
«Վոինը» չգիտի՞ այսքանը, որ Բորիկին նման պատվեր է իջեցրել: Իհարկե, գիտի, բայց թերևս «վառվում է», որ Փայլանն իր անունն էլ չի ընդգրկել համապատասխան կոչի մեջ: Ա՛յ եթե Փայլանը «վոինի» անունն էլ տար, Բորիկը երբեք նման մանիուլյատիվ պնդմամբ հանդես չէր գա, քանզի շոյված կլիներ իրեն կերակրողի էգոն՝ ստիպելով Փայլանի հայտարարութանը հնանգիստ վերաբերվել ու չմանիպուլացնել: