Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ բեռների մինչև 20%-ը, եթե Հայաստանի տարածքով բացվեն նոր երթուղիներ. վրացի փորձագետ


15:59 , 5 նոյեմբեր, 2025

Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կարող է փոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը, հաղորդել է տրանսպորտային միջանցքների ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին: Մասնագետները գնահատում են, որ նոր երթուղիների բացումից հետո Վրաստանը կարող է կորցնել մինչև 2 միլիոն տոննա տարանցիկ բեռ, որը կազմում է «Միջին միջանցքով» անցնող ընդհանուր հոսքի մոտավորապես 15-20%-ը:

«Սպուտնիկ Արմենիայի» հաղորդմամբ՝ Պաատա Ցագարեիշվիլին նշել է, որ առաջինը կսկսեն գործել ավտոմոբիլային երթուղիները, իսկ երկաթուղային ծառայության գործարկումը կտևի ևս 5-6 տարի: