Բեռլուսկոնին 1.5 մլն եվրո է վճարել մերկապարուհուն՝ լռության դիմաց


10:29 , 4 հոկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Իտալիայում նոր դատավարություն է սկսվել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի գործով, ով մեղադրվում է մերկապարուհի Սաբինա Բեգանին 1.5 մլն եվրոյով կաշառելու համար, որպեսզի վերջինս լռություն պահպանի ու չբացահայտի տխրահռչակ «բունգա-բունգա» խնջույքների ժամանակ մարմնավաճառուհիների ներկայության մասին։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Բեգանի դեմ ևս մեղադրանք է ներկայացվել, ըստ որի՝ նա 76-ամյա Բեռլուսկոնիի կազմակերպած խնջույքների համար «զանգով աղջիկների» է հավաքագրել։

Սակայն գերմանական ծագում ունեցող մերկապարուհին, ով նախկինում հայտարարել էր, որ սիրային հարաբերությունների մեջ է Բեռլուսկոնիի հետ, հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ 1.5 մլն եվրոն պարզապես նվեր է եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ