ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ


09:44 , 5 նոյեմբեր, 2025

ԱՄՆ-ն պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ՝ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։

Բանաձևի նախագիծը նաև կվերացնի Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Դեռևս պարզ չէ, թե երբ այն կարող է քվեարկության դրվել: Բանաձևն ընդունվելու համար անհրաժեշտ է առնվազն ինը կողմ ձայն և Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի կողմից վետո չդնելը։

Հիշեցնենք, որ Ահմեդ ալ-Շարաան նոյեմբերի 10-ին Սպիտակ տանը կհանդիպի Թրամփի հետ։