Ողբերգական ավտովթար` Գեղարքունիքի մարզում. ավտոմեքենան հայտնվել է ձորակում. մայրը մահացել է, հայրն ու որդին տեղափոխվել են հիվանդանոց. Ֆոտոշարք


10:21 , 4 հոկտեմբեր, 2013

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Բաբայանը, վարելով «Գազ 24» մակնիշի 17 ՏՏ 814 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաբայանն ու ուղևոր, 56-ամյա Նորիկ Բաբայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 52-ամյա Լուսիկ Մկրտչյանը, տեղում մահացել է:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, որոնց ուժերով էլ նրանք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մահացած Լ. Մկրտչյանի դին ավտոմեքենայից դուրս է բերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Գառնիկ Մնեյանի գլխավորությամբ: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ