15:12 , 3 նոյեմբեր, 2025Իմ հայրն ամեն ինչ ապացուցել է, ոչինչ չկա ապացուցելու: Եթե ողջ լիներ, այս ամենը տեսներ, հաստատ համոզված եմ նորից կմահանար: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նա մի կտոր հող չէր տա: Այս մասին հայտարարել է Մանվել Գրիգորյանի դուստր Այծեմնիկ Գրիգորյանը:
«Եկեղեցու հանդեպ ճնշումներն էլ թույլ չէր տա: Դրա համար առաջինը թիրախավորվեց նա: Այս երկրում իրենից բացի ոչ մեկ չթիրախավորվեց ոնց որ նա»,-ասել է նա:
Խոսելով Վաղարշապատի ընտրությունների մասին, նա ասաց. «Իշխանւթյունը նրանց ձեռքում է, նրանք ոնց ուզեն, այդպես էլ կանեն: Բայց ժողովուրդը 2018 թվականից այս կողմ արթնացել է ու շատ բան է տեսնում»,-ասել է նա: