Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


12:27 , 3 նոյեմբեր, 2025

Երևանում նոյեմբերի 3-ի ցերեկը, նոյեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում նոյեմբերի 3-ի ցերեկը, նոյեմբերի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին hյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։