Օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում պետական մակարդակով շարունակում են հովանավորել ՀՀ-ի դեմ զավթnղական ծրագրերի պրոպագանդան. ադրբեջանագետ


10:52 , 3 նոյեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանական մամուլում հերթական անգամ լուր եմ կարդում Հայաստանի Հանրապետության պատմությունը խեղաթյուրող գրքի շնորհանդեսի մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Նյութի նախաբանում գրված է․ «․․․Ատելի թշնամու կողմից իր նախնիների հայրենիքից վտարված յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի վճռականորեն հայտարարում է իր հայրենի հողերը վերադառնալու վճռականության մասին։ Սա ցույց է տալիս, որ Արևմտյան Ադրբեջանի թեման ունի ամբողջ ազգը մոբիլիզացնելու ուժ»։

Հետո նշվում է, որ ոմն Թելման Գասիմով գիրք է գրել հետևյալ վերնագրով․ «Իրևան. Յուրաքանչյուր քար պատմություն է»։ «Գիրքը ներառում է մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի և նախագահ Իլհամ Ալիևի տարբեր ժամանակներում արտասանված ելույթներից հատվածներ՝ վերջին երկու դարերի ընթացքում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ սիստեմատիկ կերպով իրականացվող էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, թշնամու կողմից այս հին հողերի մասնակի օկուպացիայի և մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման կամ հայացման վերաբերյալ»,-նշում է աղբյուրը։

Դե կասեք՝ հերթական խեղաթյուրումն է, հատկապես երբ վերոնշյալ հեղինակը ներկայանում է որպես «Գիտահետազոտական հասարակական միության նախագահ»։ Բայց ո՞րն է այս նյութի մեջ հետաքրքրականը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: