Ծափաթաղ գյուղում անհետ որոնվող 3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում
15:36 , 2 նոյեմբեր, 2025
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։