Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից


13:04 , 31 հոկտեմբեր, 2025

ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Բաբայանը Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ էր նշանակվել 2020 թ. նոյեմբերի 16-ին: