13:01 , 31 հոկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Մենք ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն ՀՀ այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, թե Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու Հայաստանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Լուրերը:
«Մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը: Դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի՝ մեր անմիջական հարևանների մասնակցությունը: Կարծում եմ, որ նաև տեղին չէ առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև նրանք մեր հարևաններն են. ով-ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն: Մենք ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն ՀՀ այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ: Չեմ կարծում, որ պետք է տեսնել այդտեղ այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կա՛մ կասեր, կա՛մ պաշտոնական որևիցե բան կլիներ»,- ասաց նա: