Թորոսյան Արսենը կաշառո՞ւմ է


13:19 , 31 հոկտեմբեր, 2025
Կրկին նախարար դարձած ՔՊ-ական Թորոսյան Արսենը հայտարարել է,որ մտադիր են ԱԺ ուղարկել օրենքի նախագիծ, որով 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50 հազար դրամ վճարելու աջակցության ծրագիրը կառաջարկեն դարձնել մշտական նպաստ: «Օրենսդրական փաթեթում առաջարկելու ենք համահավասարեցնել բոլոր երեխաներին տրվող ծննդյան միանվագ նպաստը, բոլորին դարձնել 500 հազար դրամ՝ առաջին և երկրորդ երեխաների 300 հազար դրամների փոխարեն»,-մասնավորպես՝ տեղեկացրել է «Պսիխը»:

Հարց է առաջանում՝ Հայաստանը ադրբեջանցիներով լցնել պատրաստվող Նիկոլի այս թիմակիցն ինչո՞ւ է որոոշել առատաձեռն գտնվել Հայաստանի բնակչությունը շատացնողների նկատմամբ, եթե հայտնի է, որ այդ հարցում թուրքերը ոչ մի շահագրգռվածություն չունեն. հայերը «Արևմտյան Ադրբեջանում» պետք է հնարավորինս սակավաթիվ լինեն:

Բացատրությունն առավել քան տրիվիալ է. միայն հիմարը չի կարող արձանագրել այն, որ այսօրինակ հնարքների իմաստը հնարավորինս շատ ձայն կորզելն է ու ազգաբնակչությանն իբր ապացուցելը, որ ահա խաղաղությունն իրական է, որի արդյունքը սոցիալական ապահովությունն է: Այն, որ բանակի թվակազմը կրճատում են 25%-ով`հեչ, «զատո» երեխաների ու նրանց ծնողների մասին են հոգ տանում՝ ապացուցելով, թե ժողովրդին շա՜տ են սիրում:

Հարկ է հասկանալ, որ եթե չլինեին ընտրությունները, «Պսիխը» երբեք առատաձեռն չէր գտնվի ու խորապես թքած կունենար, թե ով քանի երեխա է ունենում ու ինչես է պահելու: Եվ ո՞վ է երաշխավորը, որ վերընտրվելուց հետո կրկին չեն կրճատի նպաստները. վերջիվերջո աղքատությունը մարդկանց ուղեղում է, չէ՞…