Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց․ փաստաբան


18:34 , 30 հոկտեմբեր, 2025
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալ Աղվան Արշակյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Նա առողջական խնդիրներ ունի։ Խափանման միջոցը փոխվել է, որ նա կարողանա ՄՌՏ հետազոտություն և նաև ֆիզիոթերապիա անցնել»,– նշել է Հարությունյանը՝ հավելելով, որ մեղադրող կողմը չի առարկել։
Հիշեցնենք, որ «հեղաշրջման գործով» մեղադրյալ Աղվան Արշակյանը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով։