16:13 , 30 հոկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է.
Ասում են, բայց պետք է ապացուցեն։ Չկա նման ապացույց։ Այն ինչի մասին խոսում են, իրականության հետ կապ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ իր գործով դատական հերթական նիստի ընթացքում:
Աբրահամյանը նշել է, որ ինքը թալանող չէ, ինքը եկեղեցի կառուցող է։
«Ես ձեզ խնդրում եմ, թողեք դատը վերջանա, կտեսնեք, որ ես դրա հետ կապ չունեմ»,-ասաց նա։
Աբրահամյանը նաև հերքել է դատախազության պաշտոնական հաղորդագրությունում տեղ գտած տեղեկությունները, թե 2023 թվականին պետությանը վերադարձված Մարմարիկի ջրամբարի մոտ գտնվող անտառն իր սեփականաշնորհածն է։
«Գիշերը չի եղել, ցերեկն է եղել, աշխատանքային ժամին։ Այդ հարցով պետք է դիմեք իրենց։ Ինչո՞ւ ԱԱԾ-ից չեք հարցնում»,- ասել է Աբրահամյանը՝ անդրադառնալով «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող իր առանձնատունը՝ Նարեկ Նալբանդյանին մի գիշերվա մեջ վաճառելու մասին դիտարկմանը:
Աբրահամյանը նշել է, որ վաճառքի պահին տունը կալանքի տակ չի եղել, բայց հիմա կալանքի տակ է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: