ՔՊ-ական «Բառիգը» փորձել է Նիկոլի ու Իլհամի ակնհայտ նմանությունն ինչ-որ կերպ հերքել


15:48 , 30 հոկտեմբեր, 2025
Բառիգ Հովհաննիսյան Արթուրը, մեկնաբանելով ԱԺ-ի դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիան, խայտառակություն է որակել այն, որ եվպորացիների առաջ Ադրբեջանում բռնադատվողների խնդրին զուգահեռ նաև բարձրացվել էր Հայաստանում պահվող քաղբանտարկյալների հարցը: Ձևանալով՝ արցախասեր՝ նարկոտիկ ցրողը հարց է բարձրացրել՝ ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել երկու կատեգորիաների միջև, երբ հայտնի է, որ Հայաստանի դեպքում բանտում գտնվողները շատ կոնկրետ հոդվածներով են այնտեղ հայտնվել: Արթուրը կոչ է արել նայել «այս մարդկանց» արժեքներին՝մեղադրելով ընդդիմոթյանը քաղաքական դիվիդենտներ քաղելու փորձերի համար:

Հետաքրքիր հիմնավորում է բերել «Բառիգը», այնպես չէ՞: Իսկ նա տեղյակ չէ՞, որ գերեվարված անձիւք նույնպես ազիկների կողմից դատռվում են շատ կոնկրետ հոդվածներով: Պարզ չէ՞, որ եթե մարդկանց գերեվարել են ու պատժում են իբր օրենքով, այսպես թե այնպես պետք է մի հոդված «կարեն», հո չե՞ն ասելու՝ թարմ օդ շնչելու պատճառով ենք ձեզ տանջում, պետք է մի բան մոգոնեն, չէ՞, պետք է մի հիմնավորում տան, թե ինչու են մարդկանց փաստացի խոշտանգում: Է՛, նույն բանն էլ Նիկոլն է այստեղ անում. իր քաղաքական հակառակորդների վրա գործ է «կարում», կեղծ հիմքերով մեղադրանքներ առաջադրում ու դրանք իբր հիմնավորում: Հետևաբար՝ շատ ճիշտ ունտեղին զուգահեռներ են անցկացվում Բաքվում գերեվարվածների ու Նիկոլի կողմից այստեղ հալածվող ու բռնադատվող մարդկանց միջև. երկու դեպքում էլ պատվիրատուն թուրքն է:

Ինչ վերաբերում է արժեքներին,ապա այստեղ «Բառիգը» պետք է լեզուն մտցնի մի տեղ. ով-ով, բայց որևէ ՔՊ-ական իրավունք չունի այս թեմայով անգամ մի «պու» ասել: