Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող


00:41 , 30 հոկտեմբեր, 2025
Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը խստորեն դատապարտել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ քրեական մեղադրանքներ առաջադրելու փաստը և կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ անմիջապես դադարեցնել դրանք։
«Ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևին նախնական կալանքից ազատ արձակելու փաստը, սակայն խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար »,- նշել է Մերի Լոուլորը։
Հիշեցնենք՝  փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման էին ենթարկել  հոկտեմբերի 16-ին՝ հենց դատարանից, կալանավորել՝ հաջորդ օրը։ Պատճառը նրա  ֆեյսբուքյան գրառումն է, որում կոշտ քննադատություն կար։
Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել է երեկ։