Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մայա Սանդուի հանդիպումը


20:20 , 29 հոկտեմբեր, 2025
Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ:
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Սանդուին վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում արձանագրված հաղթանակի առիթով՝ մաղթելով նոր հաջողություններ Մոլդովայի ժողովրդավարական զարգացման օրակարգի առաջմղման գործում։
Նախագահ Սանդուն իր հերթին շնորհավորել է Վարչապետ Փաշինյանին՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի հետևողական ջանքերի համար։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան - Մոլդովա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են միջազգային հարթակներում փոխաջակցության կարևորությունը, ինչպես նաև համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Վարչապետ Փաշինյանը և նախագահ Սանդուն ընդգծել են շարունակական և կառուցողական երկխոսության կարևորությունը։