Ադրբեջանցի Էֆենդիևա Դիլարան Նիկոլին յուրային է հռչակել


14:20 , 29 հոկտեմբեր, 2025
Ադրբեջանական «Minval Politika»-ի հետ զրույցում ԱԽՔ Գրիգորյան Արմենի հրավերով օրերս Հայաստանում գտնված Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Էֆենդիևա Դիլարան, որ ուղիղ մասնակցություն էր ուենցել Արցախի դեմ ցեղասպանական ակտի իրականացմանը, վստահեցնելով, թե երևանցիները կողմ են այսպես կոչված խաղաղության օրակարգին, ինչպես նաև գովաբանելով Նիկոլին ու նրան որակելով որպես ճկուն քաղաքական գործիչ, միաժամանակ բողոքել է նրանցից, ովքեր Հայաստանի ադրբեջանացմանը դեմ են հանդես գալիս: «Նիկոլ Փաշինյանի թիմը, նրա վարած քաղաքականությունը շատ հակառակորդներ ունեն՝ սփյուռքի կառույցներ, ներքին ընդդիմություն, այսպես կոչված ղարաբաղյան կլան, Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ։ Այս ուժերը համաձայն չեն նման հարցադրման հետ, նրանք դեռ լի են ռևանշիստական տրամադրություններով և ընդդիմանում են խաղաղությանը»,-մասնավորապես՝ ասել է ցեղասպան ազերին:

Իրականում Իլհամի կողմից որպես լրտես Հայաստան գործուղված այս պառվա բ*զն է՛լ ավելի է հստակեցրել, թե ինչու և որ կառույցներն են կամ ովքեր են Նիկոլի թիրախում հայտնվել. սփյուռքի կառույցները, ընդդիմությունը, «ղարաբաղյան կլանը», ՀԱԵ-ն թուրքերի աչքի փուշն են, քանի որ ի տարբերոթւուն Նիկոլի ու իր անբարո խմբակի, սրանք են, որ կազմում են հայ ժողովրդի ողնաշարը, նրա ինքնության անբաժանելի մասն ու հայի ուժը: Դիլարան ասես Նիոլին հեռվից «իշմար» է տալիս՝ թվարկվածների դեմ հալածանքներն է՛լ ավելի ուժեղացնելու, որպեսզի ադրբեջանցիներն այլևս երբեք չկասկածեն, որ ինչ-որ տեղ Նիկոլը կարող է «քցել» իրենց: Այլ կերպ ասած՝ Նիկոլի ու ադրբեջանցիների օպոնենտները նույնն են, ինչը, համաձայնեք, շատ կոնկրետ բանի մասին է վկայում:

Իսկ թե ինչի, ամեն մեկն իր համար պետք է անձնապես պարզի, հետևություններ անի ու ճիշտ եզրակացության հանգի: