ՔՊ-ականները հասկացել են, որ շատ խորը կեղտի մեջ են
13:10 , 29 հոկտեմբեր, 2025
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, թե ինչ գնահատական կտա ապօրինի ձայնագրություններ, տեսագրություններ անելուն և դրանք տարածելուն և հատկապես վերջին դեպքի՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին առնչվող տեսանյութի վերաբերյալ, ինչ քայլեր են ձեռնարկվում նման երևույթները կանխելու համար,միանշանակորեն դատապարտել է այդ երևույթը: «Միանշանակ պետք է համապատասխան մարմինները և ատյանները միջոցներ ձեռնարկեն հետագայում նման երևույթները կանխելու համար»,-մասնավորապես՝ ասել է Հարությունյան Արայիկը:
Ի զարմանս շատերի Արայիկը միակը չէ, որ դատապարտել է տեղի ուենցածը. սրանից առաջ, մասնավոապես, «Լամա Ռուբոն» էր «ձեռքերը լվացել» նիկոլական սրիկայությունից՝ դատապարտելով այն, ինչց ոմանք փորձում էին «բոմբ» սարքել:
Նախ՝արձանագրենք, որ այդ «բոմբը» չաշխատեց, ապա՝ արդյունքում «իշխանությունը» տրաքեց. մարդիկ հասկացան, որ ապրում են մի երկրում, որտեղ իրենց կարող են անգամ տնքաթասի ծակից լրտեսել: Ի դեպ՝ այս առումով ՔՊ-ականները ևս հայտնվել են բավական խոցելի վիճակում. նրանք շատ «կեղտոտ սպիտակեղեն» ունեն ու երևի հիմա նստած երևակայում են, թե ամեն մեկի վրա Նիկոլը որքան կոմպրոմատ է կուտակել, որոնց տակ բոլորով ճռռում են: