Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ն աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայում. տեղի կունենա հանդիպում Մակրոնի հետ


12:11 , 29 հոկտեմբեր, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-30-ը աշխատանքային այցով կլինի Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։

Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։