ԵՄ դիտորդները Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի աշակերտներին են ներկայացրել առաքելության նպատակներն ու գործունեությունը


11:28 , 29 հոկտեմբեր, 2025

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատջրեք գյուղ՝ հանդիպելով տեղի դպրոցի աշակերտներին։ Այս մասին նշված է ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

«Հոկտեմբերի 27-ին ԵՄ առաքելության Մարտունու թիմն այցելեց Շատջրեք գյուղի դպրոց, որտեղ 35 աշակերտներ ոգևորությամբ և հետաքրքրասիրությամբ դիմավորեցին մեր առաքելության անդամներին։ Առավոտը լի էր քննարկումներով, ժպիտներով և անկեղծ հետաքրքրությամբ, քանի որ աշակերտները ավելին իմացան Հայաստանում ԵՄ առաքելության աշխատանքի և նպատակի մասին»,-ասված է գրառման մեջ։