Երբ կարծիքի համար են դատում, ուշադիր, զգույշ եղեք, սա անընդունելի է. Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Հայաստանում


15:20 , 28 հոկտեմբեր, 2025

Վերջապես Հայաստանը հավակնում է ԵՄ անդամակցության թեկնածու լինել, պետք է ուշադրություն դարձնել նաև ներքին խնդիրներին: Այս մասին ասել է Եվրանեսթ ԽՎ քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է  Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորը։

Նրա խոսքով, խոսքը Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին չէ խոսքը։

«Այլ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի հավաքներին. չեմ եկել ձեզ դատելու համար, բայց 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։ Եթե, օրինակ, կաշառքի համար է՝ այլ է, բայց երբ կարծիքի համար են դատում, սոցցանցերում հայտնած կարծիքի համար, ուշադիր, զգույշ եղեք, սա անընդունելի է»,-նշել է նա:

«Որ մարդկանց կարող են ձերբակալել սոցցանցերում ինչ-որ բան գրելու համար, սա արդեն մեթոդ է։ Ժողովրդավարության մեջ մեկ անձի անգամ չի կարելի բանտարկել իր կարծիքի համար, օրինակ՝ գնանք Ստամբուլ։ Դուք չպետք է ոստիկաների ուղարկեք։ Իհարկե, անձը պետք է դատարան ներկայանա, բայց չպետք է դատապարտել և եզրակացնել, որ նա վտանագվոր մարդ է, միայն հիմնվելով նրա կրածիքի վրա։ Հայկական իշխանությունները պետք է ուշադիր լինեն այս հարցերին, եթե դուք հավակնում եք ԵՄ թեկնածու երկիր լինել»,-ասել է պատգամավորը:

«Սկզբում ուղարկենք բանտ, հետո տեսնենք՝ ինչ տեղի կունենա։ Տեղյակ եղեք նման դեպքերի մասին, քանի որ շատ խորն ուսումնասիրել ենք այս դեպքերը»,- ավելացրել է նա: