00:21 , 4 հոկտեմբեր, 2013
168.am-ը գրում է.
Երեկ ՀՀ առողջապահության նախարարութունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Իրանում խոլերայի լարված իրավիճակով պայմանավորված Մեղրու և «Զվարթնոց» օդանավակայանի անցման կետերում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության տեղեկատվության համաձայն՝ Իրանի 10 նահանգում արձանագրվել է խոլերայի 179 դեպք, որից 5-ը` մահվան ելքով։ Հիվանդությունն Իրանի Իսլամական Հանրապետություն է ներբերվել Աֆղանստանի և Պակիստանի տարբեր վայրերից։ Հիվանդացածներից 149-ն Աֆղանստանի քաղաքացիներ են»,- ասված էր նախարարության տարածած հաղորդագրությունում: 168.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանն ասաց, որ հականխարգելիչ միջոցառումներ անցկացվում են սեպտեմբերի 28-ից հետո: «Այդ ժամանակ է Պարսկաստանը մեզ պաշտոնական տեղեկատվություն տվել»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ