Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ, օրինակ կերաշխավորեր անվճար կրթությունը․ Աբրահամյան


11:26 , 28 հոկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նորակոչիկն իմանար, որ 2 տարի ծառայություն անցնելուց հետո երաշխավորվում է իր անվճար կրթությունը, բուհ նոր ընդունվողների համար քվոտաներ սահմանվեր, ծառայության յուրաքանչյուր տարին աշխատանքային ստաժով կրկնակի համարվեր, պետական ծառայության մրցույթներով տեղեր սահմանվեր, մասնավոր հատվածում քվոտաներ մտցվեր, առողջապահական ծառայություններում արտոնություններ սահմանվեր: Եվ այսպես շարունակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: