Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով


11:11 , 28 հոկտեմբեր, 2025

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։ 

Տիգրան Բարսեղյանին երեք խաղով որակազրկելու մասին ՈՒԵՖԱ-ն տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ 

Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։ 

Բարսեղյանը բաց կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ, ինչպես նաև ևս մեկ պաշտոնական հանդիպում: