Նիկոլը հերթական առիթն է տվել քաղաքացիներին՝ 2026-ին չքվեարկելու իր օգտին
16:29 , 27 հոկտեմբեր, 2025
Ինքն իրեն նույնացնելով խաղաղության հետ ու սպառնալով, թե եթե այլ ուժ գա իշխանության, ապա Հայաստանը կզրկվի իր անկախությունց ու հետ կգլորվի՝ Նիկոլը միաժամանակ հայտարարել է. «Մենք սովորաբար ապագան ընկալում ենք որպես ինչ-որ հեռավոր մի բան, բայց քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում, 2021թ.-ի ընտրություններին կառավարող քաղաքական ուժը մասնակցեց «Ապագա կա՛» կարգախոսով։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Սա է այդ ապագան, որի մասին մենք խոսում էինք»:
Նիկոլը, որ խաղաղության թեման չի դադարելու «ծամել» առնվազն առաջիկա ամիսներին, հերթական առիթն է տվել քաղաքացիներին՝ ընտրություներին ոչ իր օտին քվեաիկելու: Նիկոլն ասում է, որ ինքն իր խոստումն ամբողջությամբ կատարել է, բայց հարց է առաջանում՝ նման ապագայի մասի՞ն էին քաղաքացիները երազում: Չէ՞ որ Նիկոլը խոստաում էր լրիվ այլ՝ ներկայից արմատապես տարբերվող ապագա. խոստացվում էր, օրինակ, անկախ դատական համակարգ, աղքատության կրճատում, հայտարարվում էր, որ Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները, ընդգծվում էր, որ որևէ տարածաշրջանային ծրագիր չի կարող իրականացվել Արցախի անվտանգային և կենսական շահերի հաշվին, Արցախը պետք է կարևոր դեր ունենար տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորման գործում, խոստանում էր շարունակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը միջազգային հարթակներում և այլն։
Իսկ հիմա նայեք ներկային, որը, Նիկոլի պնդմամբ, վրա հասած ապագան է: Վերոհիշյալներից ո՞ր մեկն ունենք այսօր, մի բան կա՞, որ ունենք: Ընդհակառակը՝ ունենք այն ամենի հակառակը, ինչ որ խոստացել կամ քարոզել է Նիկոլը:
Նիկոլը 2026-ին էլ է շատ բան խոստանալու. խոստանալու է ծաղկուն ու անվտանգ երկիր, զրոյական կոռուպցիա ու լրիվ անկախ դատաիրավական համակարգ, խոստանալու է անշրջելի խաղաղություն ու համամարդկային երջանկություն, սեր ու խանդաղատանք: Արդյոք կգտնվի՞ գեթ մեկ հոգի՝ խելքը գլխին, որ կհավատա Նիկոլին ու կքվեարկի նրա օգտին:
Հուսանք՝ հայ հասարակության մեջ մտավոր հետամնացների թիվը չի գերազանցում ընդհանուր բնակչության 0,00001%-ը…